2022-ի Սեպտեմբերի 30-ին ամփոփվեցին ԵՄ ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացված «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» տարածաշրջանային ծրագրի արդյունքները։ «ՆորԱրար» կրթական ՀԿ-ն նույնպես ներկայացրեց իր կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, քաղված դասերը, ինչպես նաև խոսեցինք Հայաստանում ՔՀԿ-ների գործունեության մարտահրավերներից, համագործակցության հետագա հնարավորություններից։
Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն իր խոսքում ընդգծեց․ «Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանում քաղաքացիական հասարակությանը։ Մենք հավատացած ենք, որ քաղհասարակության կազմակերպությունները կենսական կարևորություն ունեն օրենքի գերակայության, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների չարաշահումների բացահայտման գործում և ջատագովն են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության»։