Գրագիտության զարգացմանը միտված մեր հիմնական ծրագիրը շարունակում է իր ընթացքը GIZ՝ գերմանական համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի նախապատրաստական վերապատրաստման շրջանը տևեց 2 ամիս։ Բացման դեմ առ դեմ իրադարձությունից հետո գործընկեր 14 դպրոցներից ներգրավված ուսուցիչներն ու Ստեփանավանի ՏՄԱԿ-ի գործընկերներն ամեն շաբաթ ուսումնասիրեցին ընթերցանության ուսուցման առանձնացված թեմաներ, քննարկեցին համապատասխան տեխնիկաներ, մեթոդներ և համատեղ վերլուծեցին այդ մեթոդները դասարանում կիրառելու իրենց փորձը։ 2024-ի հունվարից ծրագիրը թևակոխում է նոր փուլ, երբ գործընկեր դպրոցներին կտրվեն գրագիտության՝ մաթեմատիկայի և ընթերցանության զարգացման կրթական միջամտության ծրագիր հինգ տարբեր բարդության մակարդակների համար։ Որտեղ էլ որ գտնվեն գրագիտության առնաձնահատուկ դժվարություններ ունեցող ծրագրի մասնակից աշակերտները, ուսուցիչները, գրագիտության գնահատման գործիքակազմ կիրառելով, կկարողանան ընտրել բարդության ճիշտ մակարդակի տեքստեր և վարժություններ՝ ունենալով ռեսուրսներ ուսուցման տարբեր մակարդակների համար։
Ծրագրի խորագիրն է՝ «Զարգացնելով ներառական կրթության տեղական համակարգը՝ հանուն բարելավված հիմնարար գրագիտության»։ Շնորհակալ ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնին ամուր գործընկերության համար և ՀՀ Լոռու մարզի Կրթության, գիտության մշակույթի և սպորտի վարչությանը՝ գործընկեր դպրոցներին մասնակցության մասին իրազեկելու համար։