Մեկնարկեցինք «Ընթերցանության հիմնաքարեր» ծրագրի վերապատրաստման փուլը, որի նպատակն է զարգացնել նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալ-հուզական, ընթերցանության ու թվաբանության գրագիտության հիմնարար հմտությունները։
Նախադպրոցական ոլորտի բարեփոխումներին ընդառաջ՝ «Օքսֆորդ Արմենիա հիմնադրամն» ու «ՆորԱրար» կրթական ՀԿ-ն նախաձեռնել են դաստիարակների, մեթոդիստների ու մանկապարտեզների տնօրենների զարգացման ծրագիր, որը ներառում է վերապատրաստման մոդուլներ, ուսումնական պարապմունքների պլաններ հարակից ռեսուրսներով և նյութերով։
Այս համապարփակ ծրագրի միջոցով մենք նպաստում ենք հիմնարար գրագիտության ու սոցիալ-հուզական հմտությունների զարգացմանը նախադպրոցական տարիքում, որպեսզի տարրական դպրոցում երեխաները չունենան ձեռքբերումների այնպիսի բացթողումներ, որոնք խոչընդոտում ենք երեխայի ներառումն ու գրագիտության զարգացումը։
Մեր առցանց վերապատրաստումներին միացել են 55 մասնակիցներ Հայասատանի գրեթե բոլոր մարզերից։
«Օքսֆորդ Արմենիայի» ու «ՆորԱրար»-ի բազմամասնագիտական թիմը՝ հոգեբան Նարինե Մովսիսյան, նախադպրոցական տարիքի զարգացման մասնագետ Թալին Մուրը, մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը, փորձառու դասվար Լուսինե Հարությունյանն ու կրթության փորձագետ Արփինե Բաղդասարյանը, ջանք չեն խնայել մանրակրկիտ, բովանդակալից ու որակյալ ծրագիր պլանավորելու համար։
Մեր և մեր նախադպրոցական ոլորտի մասնագետների շնորհակալությունն ենք ուղղում «Օքսֆորդ Արմենիայի» մեր գործընկերներին՝ ծրագիրը ֆինանսավորելու և անկեղծ համագործակցության համար։