- Bitcoin Fundamentals
- Bitcoin Mining
- Bitcoin vs. Ethereum
- Blockchain Technology
- Cardiovascular Training
- Cryptocurrencies
- Finance & Accounting
- Functional Training
- Information Technology
- Market Analysis
- NFT Valuation
- Personal Development
- Price Volatility
- Quantum Chemistry
- Risk Management
- Strength Training
- Supply and Demand
- Taxation of Bitcoin
- Transaction Confirmation
- Transaction Fees
- Transaction Process
- Wallets and Addresses
Վերափոխելով կրթությունն ընթերցանության միջոցով
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցել աշակերտների եւ դպրոցների աշխատակազմի (ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ) կարողությունների զարգացմանը տարածքային և ազգային մակարդակներում նորարարական կրթական ծրագրերի միջոցով՝ ստեղծելով մանկավարժական փորձի զարգացման համագործակցող և ինքնազարգացող համայնքներ:
ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ունենալ արդարացի և զարգացնող կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար արդար և հավասար հասարակության հասնելու նպատակով, որտեղ բոլոր երեխաները ապրում են բարեկեցիկ կյանք՝ ունենալով հավասար հասանելիություն կյանքի հնարավորություններին։
ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ
«Օգնի՛ր կարդալ» ծրագրի նպատակները
- Ընթերցանության զարգացում
- Մաթեմատիկայի զարգացում
- Սոցիալ-հուզական ուսումնառության զարգացում
- Ուսուցիչների կարողունակությունների զարգացում
«Օգնի՛ր կարդալ» ծրագիրը նպատակ ունի զարգացնել ընթերցանության դժվարություն ունեցող աշակերտների հիմնարար գրագիտության հմտությունները։ Իրականացվում է Լոռու մարզի 16 դպրոցներում:
«Կարդա՛» ծրագրի նպատակները
- Կարդացած գրքերի իմաստավորում
- Մասնակցություն ընթերցանության քննարկումներին
- Քննադատական մտածողության զարգացում
- Ընթերցանության ըմբռնման զարգացում
«Կարդա՛» արտադպրոցական ընթերցանության խմբակները միջին դպրոցի երեխաներին ներգրավում են ընդհանուր ընթերցանության պրակտիկաներում և նպատակ ունեն խթանել նրանց ընթերցանության մոտիվացիան:
«Ընթերցանության հիմնաքարեր» ծրագրի նպատակները
- Տառահնչյունային վերլուծության զարգացում
- Մաթեմատիկական մտածողության զարգացում
- Սոցիալ-հուզական մտածողության զարգացում
- Դաստիարակների կարողունակությունների զարգացում
«Ընթերցանության հիմնաքարեր»-ը նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ-ի) դաստիարակների կարողունակությունների զարգացմանը միտված ծրագիր է։ Ծրագրում ներգրավված մասնագետները վերապատրաստվում են և վերապատրաստմանը զուգահեռ կոնկրետ ծրագրով աշխատում երեխաների հետ և ունենում մենթորական առցանց հանդիպումներ։
Ամառային ճամբարի նպատակները
- Զարգացնել սոցիալական հմտությունները
- Սովորեցնել երեխաներին հայերեն, անգլերեն և մաթեմատիկա
- Ձևավորվել արդյունավետ հաղորդակցվելու կարողունակությունները
- Զարգացնել սահուն կարդալու հմտությունները
- Զարգացնել մաթեմատիկական մտածողությունը
Ամառային ճամբարի նախագիծը մեկնարկել է որպես երեխաների համար զվարճալի ուսումնական միջավայր ստեղծելու և մեր մյուս ծրագրերի համար դրամահավաքի միջոց:
00+
Վերապատրաստված մասնագետներ00+
Ներգրավված երեխաներ00+
Մաթեմատիկայի ռեսուրսներ00+
Ընթերցանության ռեսուրսներՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1․Աջակցություն աշակերտներին
«ՆորԱրար»-ը նպաստում է բոլոր աշակերտների, հատկապես կյանքի խոցելի հանգամանքներում գտնվող երեխաների կրթական հնարավորությունների զարգացմանը:2.Աջակցություն ուսուցիչներին և կրթության որակի համար պատասխանատու պետական կառույցներին
«ՆորԱրար»-ը զարգացնում է գործընկեր դպրոցների և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աշխատակիցների մասնագիտական կարողություններն ազգային և տեղական մակարդակներում՝ ստեղծելով մանկավարժական գործիքներ և տեղայնացնելով լուծումներ՝ ի նպաստ բոլոր աշակերտների համընդհանուր գրագիտության բարելավված արդյունքների:
ՄԵՐ ԹԻՄԸ
Մհեր Դավթյանը «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի համահիմնադիր նախագահն է: Մհերն ունի տաս տարվա փորձ դասավանդման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, կրթական հետազոտության և կրթական առաջնորդության ոլորտում: Ներկայումս Մհերը Քեմբրիջի համալսարանի Կրթության ֆակուլտետի ասպիրանտ է: Մհերն ավարտել է Կրթական առաջնորդության մագիստրատուրան Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտում, սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում:
ՄՀԵՐ ԴԱՎԹՅԱՆ
Հիմնադիր տնօրեն
Արփինե Բաղդասարյանը «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի կրթական ծրագրերի ղեկավարն է: Արփինեն ունի 8 տարվա փորձ դասավանդման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, գրագիտության զարգացման և գնահատման, կրթական հետազոտության ոլորտում: Արփինենն ավարտել է Կրթության և միջազգային զարգացման մագիստրատուրան Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտում, սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում:
ԱՐՓԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կրթական ծրագրերի ղեկավար
Լուսինե Պողոսյանը Վանաձորի N 12 հիմնական դպրոցի, փոխտնօրեն և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, ով ունի 21 տարվա մանկավարժական փորձ և առաջին աստիճանի տարակարգ։ Սովորել է ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի լեզվագրական բաժինում: Շարունակաբար մասնակցում է տարբեր վերապատրաստման ծրագրերի՝ համալրելով գիտելիքների մեծ բազան և նորովի իմաստավորելով այն իր ամենօրյա աշխատանքում։
ԼՈՒՍԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Ընթերցանության բովանդակության մշակող և մենթոր
Լուսինե Հարությունյանն ունի 30 տարվա փորձ։ Ճանաչվել է Լոռու մարզի «Տարվա լավագույն դասվար», ստացել է ուսուցչի որակավորման առաջին տարակարգ։ Լուսինեն ստացել է դասվարի որակավորում՝ ավարտելով ՎՊՄԻ «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» բաժինը: Ներգրավված է տարբեր կազմակերպություններում որպես վերապատրաստող։ «ՆորԱրար» կրթական ՀԿ-ում համակարգում է կրթական ծրագրերը։
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծրագրերի համակարգող
Արեն Երանոսյանը մաթեմատիկայի ուսուցիչ է, ունի 6 տարվա մանկավարժական փորձ։ Ավարտել է ՀԱՊՀ-ի տնտեսագիտություն բաժինը և Գյումրու պետական համալսարանի մաթեմատիկա բաժինը: Մասնակցում է տարբեր նախագծերի, որոնց հիմքում ոչ ֆորմալ կրթությունն է։ Արենը ունի բազմազան հետաքրքրություններ։ «ՆորԱրար»-ի կրթական ծրագրերի շրջանակում Արենը ստեղծում է տարաբնույթ ռեսուրսներ տարրական և միջին դպրոցականների գրագիտության զարգացման համար։
ԱՐԵՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ
Մաթեմատիկայի բովանդակության մշակող և մենթոր
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԲԼՈԳ
«Կարդա՛» ծրագիրը կշարունակի իրականացվել Լոռու մարզում
«Կարդա՛» ծրագիրը կշարունակի իրականացվել Լոռու մարզում
Աշակերտների ընթերցանության կոնֆերանսը որպես մտքերի փոխանակման հարթակ
Աշակերտների ընթերցանության կոնֆերանսը որպես մտքերի փոխանակման հարթակ
Աշակերտները շարունակում են ընթերցել և քննարկել գրքերն ընթերցանության խմբակների շրջանակում
Աշակերտները շարունակում են ընթերցել և քննարկել գրքերն ընթերցանության խմբակների շրջանակում