«Մարդը կարիքի մեջ կազմակերպության» ՔՀԿ-ների Աղվերանի կոնֆերանսը «ՆորԱրար» կրթական և «Նախաձեռնություն հանուն կրթական ու սոցիալ-իրավական ներառման» ՀԿ-ների թիմերին միավորեց համագործակցության հստակ տեսլականի ու գործողությունների շուրջ․ նախ գաղափարագրեցինք մեր համագործակցության ուղղություններն ու նպատակները, այնուհետև քարտեզագրեցինք մեր գործողություններն արդեն Վանաձորում։
Համատեղ արժեքների վրա ձևավորված մեր գործակցությունը ենթադրելու է շարունակական աշխատանք ընթերցանության կարողունակությունների զարգացման և կրթությունից դուրս մնացած աշակերտների հիմնախնդիրներով զբաղվելու ոլորտներում, քանի որ յուրաքանչյուր երեխայի լիարժեք կրթությունը սեփական համայնքում մանկան անքակտելի իրավունք է։