Ամենամյա «Կարդա՛» ընթերցանության աշակերտական կոնֆերանսը նորից միավորեց Լոռու մարզի տարբեր դպրոցների միջին դպրոցի աշակերտներին։ Մինչ կոնֆերանսը մի ամբողջ ուսումնական տարի աշակերտները կարդացել են տասնյակից ավելի գրքեր և մասնակցել են իրենց ուսուցիչների կողմից կազմակերպած գրքերի քննարկումներին համադասարանցիների հետ։
Կոնֆերանսի ընթացքում աշակերտներն ունեցան հնարավորություն ծանոթանալու իրենց տարեկիցների հետ, ովքեր սովորում են այլ դպրոցներում: Նրանք միմյանց ներկայացրին բեմականացումներ և տեսանյութեր, քննարկեցին գրքերի բովանդակությունը «Բոնոյի գլխարկներ»-ի մեթոդով, օգտագործեցին «Գրքի քննարկման թերթիկ»-ը, պատրաստեցին պաստառներ:
Կոնֆերանսի վառ գույները և տրամադրությունը տեսանելի են նկարներում:
Կոնֆերանսն իրականացվում է ՆորԱրար կրթական ՀԿ-ի կողմից։ Շնորհակալություն ենք հայտնում Oxford Armenia Foundation Օքսֆորդ Հայաստան հիմնադրամին մեծաքանակ գրքերի տրամադրման համար։ «Կարդա»-յի մասին նորություններն իմանալու համար հետևե՛ք մեր էջին․․․