Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ներառական կրթության տեղական համակարգի հզորացում հանուն բարելավված գրագիտության» ծրագրի շրջանակներում «ՆորԱրար»-ը շարունակում է գրագիտության զարգացման շուրջ տարվող աշխատանքը։
Այս ծրագրի շրջանակներում շարունակում ենք զարգացնել մեր «Օգնի’ր կարդալ» հիմնարար ծրագիրը ՀՄԿ – Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Գերմանական արտաքին համագործակցության կազմակերպության ֆինանսավորմամբ (GIZ), ՀՀ Լոռու մարզպետարանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության համապատասխան շրջաբերականի հիման վրա։
Նոյեմբերի 3-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տրվեց ծրագրի մեկնարկը։ Ծրագրում ներգրավված են Լոռու մարզի 15 դպրոցներ և 100-ավոր աշակերտներ։