2022 թվականի մայիսի 15-ին մեր գործընկերների հետ Վանաձորում տոնեցինք «Ընթերցանության արշավային ծրագրի» մասնակիցների անցած 5 ամիսների աշխատանքը՝ արժևորելով ընթերցանությունն ու փոխանակելով ընթերցանության ուսուցման լավագույն փորձը։ Ստորև ամփոփված են «Ընթերցանության հորիզոններ» ուսուցչական կոնֆերանսի դրվագները, կոնֆերանսի նպատակն էր.
- բարձրացնել իրազեկությունը ընթերցանության հիմնախնդիրների և լուծումների մասին,
- ներկայացնել ընթերցանության ուսուցման արդի պրակտիկան։
Բացման խոսքով հանդես եկան «Մարդը կարիքի մեջ» People in Need Armenia ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Երնջակյանը, ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO -ի նախագահ Մհեր Դավթյանը, կրթական ծրագրերի ղեկավար Արփինե Բաղդասարյանը, Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Ներկարարյանը։ Տեսաուղերձ հղեց Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության պրոֆեսոր Քերըն Էջը։
Այնուհետև «Ընթերցանության զարգացման արշավային ծրագրի» մասնակից ուսուցիչները համաժամանակյա սեսիաներով ներկայացրին իրենց դասավանդած դասարաններում ընթերցանության խնդիրները, այդ խնդիրների լուծման ուղղությամբ արշավային ծրագրի արդյունքում մշակած և կիրառված ռազմավարություններն ու մեթոդները։
Կոնֆերանսի պանելային քննարկման փուլում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն -ի ներկայացուցիչ Հայկուհի Ադամյանը, կրթական առաջնորդության փորձագետ Մարգարիտ Մարուքյանը, Վանաձորի հ․ 12 դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Պողոսյանը և «ՆորԱրար» Կրթական ՀԿ-ի նախագահ Մհեր Դավթյանը քննարկեցին ընթերցանության արդի խնդիրներն ու փորձը հանրակրթական դպրոցում։
Կոնֆերանսի ավարտին «Ընթերցանության արշավային ծրագիր»-ը հաջողությամբ ավարտած ուսուցիչներն ստացան ավարտական վկայականներ։
«Ընթերցանության արշավային ծրագիր»-ն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության People in Need Armenia կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: