AybPod-ի եթերում խոսում ենք ընթերցանության մշակույթի կարևորության ու կարդալու հմտությունների ուսուցման մասին։ Եկեք վերլուծենք վիճակագրական տվյալների ետևում թաքնված իրականությունն ու հասկանանք՝ ինչու ունենք այն իրականությունը, որին բախվում ենք դպրոցներում ։
Երջանիկ երեխայի կյանքում հաճախ ծնողները կամ հոգատար մեծահասակներն են այն մարդիկ, ովքեր բացում են գրքերի աշխարհը․ արդյո՞ք բոլոր երեխաներն ունեն որպես ընթերցող պատրաստվածության նույն աստիճանը, երբ նրանցից պահանջում ենք կարդալ դպրոցում, երբ նրանք նախնական փորձի, գիտելիքների ու հմտությունների կարիք ունեն կարդալ կարողանալու համար․ ի՞նչ անել, երբ բախվում ենք կրթական անհավասարության այս հարցին դասարանում։ Լսեք այս փոդքասթը նաև Apple Podcasts-ում, Spotify-ում, Amazon Music-ում, Google Podcasts-ում և Simplecast-ում https://aybpod.simplecast.com/episodes/13