Ինչպե՞ս է պատահել, որ հազարավոր տարիներ գիր ու դպրություն, դպրության Տիր աստված ունենալով՝ այս լուսավոր դարում եկել, բախվել ենք հիմնարար գրագիտության խնդրին․ ընթերցանության զարգացման մարտահրավերների մասին Հայաստանի Հանրային Ռադիո Դպրություն հաղորդաշարում հյուր են ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO-ի նախագահ Մհեր Դավթյանը, ՀՄԿ – Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն -ի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանն ու Ալավերդու թիվ տասը դպրոց -ի պատմության ուսուցչուհի Ա. Երզնկյանը։ Փոդքաստը ներկայացնում է ընթերցանության զարգացմանն ուղղված «Ընթերցանության արշավային ծրագիր»-ը ՆորԱրար կրթական ՀԿ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությունը՝ ուղղված կրթական առանձնահատուկ պայմանների կարիք և կարդալու առանձնահատուկ դժվարություններ ունեցող երեխաների կարդալու հմտությունների զարգացմանը։ Լսե՛ք փոդքաստն այս հղումով․
Ընթերցանության արշավային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության՝ People in Need Armenia – ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: