«ՆորԱրար» կրթական ՀԿ-ի տեսլականը ենթադրում է, որ արդարացիորեն հավասար կրթական հնարավորությունների ընդլայնման համար անհրաժեշտ է հասնել համագործակցող ու ինքնազարգացող դպրոցական համայնքների ձևավորմանը, որտեղ գործընկերությունը հիմնված է բոլոր աշակերտների ուսման վերջնարդյունքների բարելավման հավաքական պատասխանատվության վրա։ Հենց այս տեսլականով մենք Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ իրականացրել ենք «ՆորԱրար» դպրոցների գործընկերության ծրագիրը, որի նպատակն էր ուսումնասիրել դպրոցների համագործակցության հարթակների ստեղծումը փորձի հարատև փոխանակման համար։
Գործողությունը ֆինանսավորվել է Բրիտանական խորհրդի կողմից․ ավելի վաղ «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի նախագահն ստացել էր անվանական մրցանակ՝ որպես Բրիտանաիայի լավագույն շրջանավարտներից մեկը Հայաստանում կրթության միջոցով իր սոցիալական ներազդեցության համար։ Մրցանակաբաշխության դրամական միջոցները ներդրվել են Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտից փորձագիտական աջակցություն ստանալու և «ՆորԱրար» դպրոցների գործընկերության ծրագրի իրականացման մեջ։