Երբ ուսումնական տարին ավարտվում է, սկսվում է սովորելու նոր շրջափուլ․ Սովորելը երբեք չի դադարում «ՆորԱրար»-ում
Հարգելի՛ կրթության բարելավման աջակիցներ,
Ես ոգևորված եմ ձեզ հետ կիսվել հնարավորություն, որի շրջանակում «ՆորԱրար»Կրթական ՀԿ-ի միջոցով, կկարողանաք Ձեր անմիջական ազդեցությունն ու ներդրումն ունենալ Հայաստանում գրագիտության զարգացման վրա: Որպես հետազոտության վրա հիմնված իրավահավասար գրագիտության ուսուցման ջատագով և հանրակրթական դպրոցի ուսուցիչ ԱՄՆ-ում, ես տեսել եմ կրթության փոխակերպող ուժը, երբ ստեղծվում է յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթության համար միջավայր՝ ներառելով այն գործիքները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:
«ՆորԱրար» Կրթական ՀԿ-ի մասին
«ՆորԱրար» ՀԿ-ն հիմնադրվել է 2020 թվականին մի խումբ համախոհների կողմից, ովքեր միասին սովորել են Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL): Ոգեշնչվելով իրենց կրթությամբ և սոցիալական փոփոխությունների իրականացման հնարավորությամբ՝ նրանք հիմնեցին «ՆորԱրար»-ը Արցախյան պատերազմի հետևանքով տուժած երեխաների կրթական և սոցիալ-հուզական կարիքներին արձագանքելու համար: Սկզբնապես սկսելով տեղահանված երեխաներին աջակցելու աշխատանքը Հայաստանի Վանաձոր քաղաքում՝ ներկայումս «ՆորԱրար»-ը առանցքային դեր է խաղում գրագիտության և կրթական զարգացման խթանման գործում Լոռու մարզում:
Մեր առաքելությունը և ազդեցությունը
«ՆորԱրար»-ը նպատակ է հետապնդում բարձրացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության որակը, ընդլայնել երեխաների աշխարհայացքը, զարգացնել նրանց ինքնավստահությունը և օգնել իրացնել իրենց ներուժը:
Նախաձեռնություններ
- «Օգնի՛ր կարդալ» ծրագիր
«Օգնի՛ր կարդալ» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են ուսուցիչները և դպրոցի անձնակազմը, որպեսզի աջակցեն կրթական հատուկ կարիքներով և ընթերցանության դժվարության ունեցող աշակերտներին։ Հանրապետական մանկավարժական-հոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) հետ, որը Հայաստանում ներառական կրթության համար պատասխանատու պետական կառույց է, մենք նպատակ ունենք ստեղծել ընթերցանության զարգացման միջամտության մոդել: Մեր տեսլականն է ընդլայնել «Օգնի՛ր կարդալ» ծրագիրը՝ իրականացնելով յուրաքանչյուր դպրոցում։
- «Կարդա՛» ընթերցանության խմբակներ
Մեր արտադպրոցական ընթերցանության խմբակների գաղափարը ծնվել է աշակերտների հետաքրքրությունից: «Կարդա՛» ընթերցանության խմբակները միջին դպրոցի երեխաներին ներգրավվում են ընթերցանության մեջ բարձրացնելու նրանց մոտիվացիան և ընթերցածը քննադատորեն ըմբռնելու և վերլուծելու կարողությունը: Բացի այդ, մենք կազմակերպում ենք ընթերցանության ամենամյա կոնֆերանս Լոռու մարզի աշակերտների համար:
- «Կարդա՛» ընթերցանության հավելված
Ներկայում մշակման փուլում գտնվող «Կարդա՛» ընթերցանության հավելվածը նորարարական գործիք է, որը որակյալ ընթերցանության բովանդակության համընդհանուր հասանելիություն կապահովի հայերենով՝ արձագանքելով աշակերտների տարբեր կրթական կարիքներին։
Մարտահրավեր
Հայաստանի կրթական լանդշաֆտը բարդ է, բախվում է սոցիալ-քաղաքական զարգացումներին, որոնք խաթարում են երեխաների ուսուցման շարունակականությունը: Խոցելի աշակերտական խմբերը, ինչպիսիք են հատուկ կարիքներ ունեցող և տեղահանված աշակերտները, պահանջում են հետևողական աջակցություն՝ ակադեմիական և հուզական զարգացման համար: «ՆորԱրար»-ի նախաձեռնությունները կենտրոնացած են այս բացերը կամրջելու վրա՝ նորարարական կրթական փորձի և մասնագիտական համայնքի ներգրավվածության միջոցով:
Ինչո՞ւ է կարևոր Ձեր աջակցությունը
Ձեր նվիրատվությունը կօգտագործվի հետևյալ նպատակներով.
- Ծրագրային բովանդակության մշակում ( գրագիտության ծրագրեր և ռեսուրսներ), որոնք հարմարեցված են տարբեր կրթական կարիքներ ունեցող աշակերտներին:
- Աջակցություն ուսուցիչների մասնագիտական զարգացմանը՝ ընթերցանության ուսուցման նոր լավագույն փորձի կիրառության միջոցով:
«ՆորԱրար»-ի ազդեցության ընդլայնում և տարածում Հայաստանի ավելի շատ դպրոցներում` հզորացնելով երեխաներին կրթության միջոցով։
Միացե՛ք մեզ և ստեղծե՛ք տարբերություն
- Նվիրե՛ք. Ձեր ներդրումն ուղղակիորեն կազդի Հայաստանում երեխաների գրագիտության
զարգացման և կրթական հնարավորությունների ընդլայնմանը: - Տարածե՛ք. Կիսե՛ք մեր արշավի մասին տեղեկատվությունը` աջակցելով մեր ջանքերին,
որպեսզի ներդնենք գրագիտության զարգացման փորձը դպրոցներում՝ օգնելով ավելի շատ աշակերտների։ - Ներգրավվե՛ք. Կամավոր տրամադրե՛ք ձեր փորձը օգնելու վերափոխել ընթերցանության ուսուցումը և աջակցելու «ՆորԱրար»-ի կրթական նախաձեռնություններին:
Եկե՛ք միասին կառուցենք ավելի պայծառ ապագա
Աջակցելով «ՆորԱրար»-ին` դուք ներդրումներ եք կատարում Հայաստանի ապագայի համար
և ապահովվում, որ յուրաքանչյուր երեխա ունենա որակյալ կրթություն ստանալու հնարավորություն:
Շնորհակալ ենք, որ միացել եք մեզ․ գրագիտության միջոցով երեխաներին հզորացնելու այս
կարևոր առաքելությանը:
Ջերմ բարեմաղթանքներ,
Նաիրի Թուրյան
«ՆորԱրար» Կրթական ՀԿ-ի խորհուրդի անդամ
Բոստոն, ԱՄՆ