Hot Hand Emojji Images Intro price. Get Histudy for Big Sale -95% off..

Shopping cart

Համագործակցություն և ինքնազարգացում հանուն վերափոխված կրթության

Կազմակերպության ստեղծման մասին

«ՆորԱրար»-ը Հայաստանում գրանցված հասարակական, ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2021 թվականին մի խումբ մասնագետների կողմից, ովքեր նվիրված են երեխաների զարգացմանը: Մենք փոխակերպում ենք կրթությունը հանուն յուրաքանչյուր երեխայի ՝ ստեղծելով դպրոցների համար մասնագիտական ​​ուսուցման համայնք, որը նպաստում է բոլոր աշակերտների, հատկապես կյանքի խոցելի հանգամանքներում գտնվող երեխաների կրթական հնարավորությունների զարգացմանը:

«Նորարար» բառը նշանակում է նորարարության և կյանքի նոր արար. մենք կրթական բարդ խնդիրները փորձում ենք լուծել նորարարության միջոցով։

Մեդիայի անդրադարձը «ՆորԱրար»-ի գործունեությանը

Երբ աշակերտներից, ուսուցիչներից, տնօրեններից ու դոնորներից նույն քաջալերող գնահատականներն ենք ստանում, որոնք զուգորդվում են աշակերտների ընթերցանության՝ առաջադիմության մասին վկայող տվյալների հետ, ոչինչ չի մնում բացի ընտրված ռազմավարական ուղղությամբ անշեղորեն քայլելը՝ մինչև բոլոր երեխաների ու մեծահասակների համընդհանուր գրագիտության զարգացումը։ Դիտեք և լսեք դրվագներ, որոնք լուսաբանում են մեր գործունեությունը։

ՄԵՐ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Աշակերտների ընթերցանության նախնական գնահատման տվյալները հավաքագրվել են ընթերցանության գնահատման թեստերի միջոցով։ Յուրաքանչյուր աշակերտի ընթերցանության գնահատման համար կիրառվել է տվյալ աշակերտի ուսումնառության դասարանի համար նախատեսված թեստը։ Ընդհանուր առմամբ 1-9-րդ դասարանների համար ստեղծվել է 18 թեստ , որոնցից 9-ը նախնական գնահատման համար են կիրառվել, իսկ մյուս 9-ը կիրառվելու են վերջնական գնահատման համար։ Թեստերում առկա բառերը, տեքստերը հիմնականում վերցվել են հանրակրթական մայրենիի կամ գրականության դասագրքերից։ Միայն ըմբռնման բաժնի համար նախատեսված տեքստերը երբեմն չեն վերցվել մայրենի կամ գրականության դասագրքերից՝ հաշվի առնելով, որ տեքստին նախապես ծանոթ լինելը կարող է խոչընդոտել վստահելի տվյալների հավաքագրմանը։ Ստորև ներկայացված է «Զարգացնելով ներառական կրթության տեղական համակարգը․ Օգնի՛ր կարդալ» ծրագրում ընդգրկված 100 աշակերտների ընթերցանության նախնական գնահատման տվյալների վերլուծությունը՝ ըստ ընթերցանության առանձին բաժինների։

ՏԱՌԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ

Տառաճանաչողության բաժինը ստուգում է աշակերտների տառերի իմացությունը։ Ըստ նախնական գնահատման տվյալների ծրագրում ընդգրկված 100 աշակերտից 80-ը տառաճանաչ է, սակայն 20 աշակերտ մասամբ է  տառաճանաչ կամ  տառաճանաչ չէ։ Վերջնական գնահատման տառաճանաչողության բաժնի տվյալները վկայում են, որ տառաճանաչողության խնդիր ունեցող աշակերտների 50 %-ը՝ 10 աշակերտ այլևս տառաճանաղության խնդիր չունի։ Մյուս 10 աշակերտների մի մասի մոտ նկատելի փոփոխություն կա, սակայն դեռ չենք կարող համարել լիարժեք տառաճանաչ։

ՍԱՀՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Թեստերի ընթերցանության սահունության բաժնի գնահատումն իրականացվել է ծրագրահեն չափման միջոցով, որի համար յուրաքանչյուր դասարանի մայրենիի կամ գրականության դասագրքից առանձնացվել է 3-ական տեքստ, որոնցից յուրաքանչյուրն աշակերտն ընթեցել է 1 րոպե։  1 րոպե ընթերցման ընթացքում  գնահատում իրականացնող անձը նշել է ճիշտ եւ սխալ ընթերցած բառերի քանակը, իսկ վերջում միջինացրել է ճիշտ ընթերցած բառերի քանակը եւ սխալ ընթերցած բառերի քանակը։ Ըստ այդմ՝ ունեցել են տվյալներ աշակերտների ընթերցանության արագության և ճշգրտության մասին։ Համադրելով բոլոր աշակերտների գնահատման տվյալները ունենք հետևյալ պատկերը, բոլոր աշակերտների ընթերցանության արագությունը կազմում է 1 րոպեում 32.5 բառ, իսկ ճշգրտությունը՝  2.37 բառ։

ԸՄԲՌՆՈՒՄ

Ընթերցանության ըմբռնման գնահատումն իրականացվել է ընթերցանության տեքստերի միջոցով, երբ աշակերտներին առաջարկվել  է ընթերցել տեքստը ինքնուրույն և պատասխանել տեքստի մասին հարցերին։ Այն բոլոր դեպքերում, երբ աշակերտները չեն կարողացել ընթերցել, որովհետև տառաճանաչ չեն եղել կամ դժվարությամբ են ընթերցել ընթերցման բավարար սահունություն չունենալու պատճառով, ուսուցիչն է ընթերցել։ Այս պարագայում գնահատումը փորձել է պարզել արդյո՞ք աշակերտն ունի ըմբռնման խնդիր, թե ոչ։ Արդյո՞ք ընթերցանության սահունության բարելավման պարագայում հնարավոր կլինի բարելավել նաև ըմբռնումը։ Ստորև ներկայացված ամփոփ տվյալները ցույց են տալիս, որ 59 աշակերտներ ունեն ընթերցանության ըմբռնման հետ կապված դժվարություն։ Սրանք այն աշակերտներն են, ովքեր  ինքնուրույն կարողանում են կարդալ, բայց չեն ըմբռնում ընթերցածը՝ չկարողանալով պատասխանել հարցերին։ Այս նույն խմբում են ընդգրկվում այն աշակերտները, ում համար ընթեցել է ուսուցիչը, չնայած դրան՝  աշակերտները չեն կարողացել  պատասխանել որևէ հարցի։


Hi, Welcome back!

Prove your humanity


Forgot?