«Ուսուցիչներն ամենաէական ազդեցությունն ունեն երեխայի ուսման արդյունքների վրա, իսկ մեր աշխատանքն ուսուցիչներին աջակցելու մասին է, որպեսզի միասին կարողանանք հասանելի դարձնել այն կրթությունը, որին մեր երեխաներն արժանի են»։ 2022-ի աշնանը Հայաստանում առաջին անգամ անցկացված Միացյալ Թագավորության «Շրջանավարտների մրցանակաբաշխության» ժամանակ նշեց «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի նախագահ Մհեր Դավթյանը, ով արժանացավ Սոցիալական գործունեության ոլորտի մրցանակին՝ իր մասնագիտական գործունեության ընթացքում կրթության միջոցով այլոց կյանքում դրական ներազդեցություն ունենալու համար։ Մրցանակաբաշխության արդյունքում Բրիտանական խորհրդի կողմից տրամադրված աջակցությունը կուղղվի դպրոցների համագործակցության համայնքի ձևավորման գաղափարն ուսումնասիրելուն։
Մրցանակաբաշխության արդյունքում Բրիտանական խորհրդի կողմից տրամադրված աջակցությունը կուղղվի դպրոցների համագործակցության համայնքի ձևավորման գաղափարն ուսումնասիրելուն։
Խորհրդանշական էր մրցանակ ստանալ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանից ու ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի ծրագրային փաթեթների ղեկավար Նատալյա Հարությունյանից։
Մրցանակաբաշխության մանրամասները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հրապարակած հոդվածում՝https://www.facebook.com/100069366692862/posts/201803295475226/։