«ՆորԱրար» կրթական ՀԿ-ի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն -ի (ՀՄԿ) համագործակցությունը մեկնարկեց ՀՄԿ-ում փորձի փոխանակման իրադարձությամբ, որի միջոցով ընդհանրացվեցին ընթերցանության զարգացման առկա խնդիրների և լուծումների մասին պատկերացումները։ Անդրադարձ կատարվեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ընթերցելու դժվարություններ ունեցող աշակերտների հետ թիրախային միջամտություններ պլանավորելու և իրականացնելու առանձնահատկություններին:
Այնուհետև Վանաձորում և Ալավերդիում տեղի ունեցան վերապատրաստումներ Վանաձորի և Ալավերդու ՏՄԱԿ-ների, Լեռնապատի միջնակարգ դպրոցի, Վանաձորի 21-րդ հիմնական դպրոցի և Ալավերդու 12-րդ դպրոցի ուսուցիչների, ուսուցչի օգնականների և մասնագետների ներգրավմամբ։ Վերապատրաստման ժամանակ մասնակիցները ծանոթացան ընթերցանության զարգացման ու գնահատման մեթոդների, ինչպես նաև հարակից մի շարք ռազմավարությունների, որոնք կարող են բարելավել ընթերցելու կարողությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ընթերցելու դժվարություններ ունեցող աշակերտների մոտ: