«ՆորԱրար» կրթական ՀԿ-ն դարձել է Արտակարգ իրավիճակներում կրթության միջգերատեսչական ցանցի (Inter-agency Network for Education in Emergencies (INEE) «Ուսուցիչները ճգնաժամային համատեքստում» աշխատանքային խմբի անդամ: INEE-ն (Արտակարգ իրավիճակներում կրթության միջգերատեսչական ցանցը) կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որի նպատակն է ապահովել արտակարգ իրավիճակներում կրթության առաջնահերթությունը, համակարգումը և արդյունավետ իրականացումը:
«Ուսուցիչները ճգնաժամային համատեքստում» աշխատանքային խումբը INEE-ի հիմնական աշխատանքային խմբերից մեկն է, որը կենտրոնանում է հատկապես ճգնաժամից տուժած համատեքստերում աշխատող ուսուցիչներին և կրթական անձնակազմին աջակցելու վրա:
«ՆորԱրար» կրթական ՀԿ-ն ոգևորված է միանալու այս աշխատանքային խմբին և նպաստելու այս կարևոր միջազգային առաքելությանը: Որպես կազմակերպություն, որը նվիրված է ետճգնաժամային համատեքստում խոցելի դպրոցների հիմնարար կրթական արդյունքների բարելավմանը՝ «ՆորԱրար»-ը, կներդնի իր փորձը աշխատանքային խմբում:
Մենք հավատում ենք, որ աշխատանքային խմբի մյուս անդամների հետ համատեղ աշխատելով՝ կարող ենք իրական փոփոխություն մտցնել ճգնաժամերից տուժած երեխաների և երիտասարդների կյանքում մեր երկրում և նրա սահմաններից դուրս:
Որպես աշխատանքային խմբի մաս՝ «ՆորԱրար»-ին նաև հասանելի կդառնան արժեքավոր ռեսուրսներ և հնարավորություններ կազմակերպական ուսումնառության և նոր համագործակցությունների համար: Մենք անհամբեր սպասում ենք աշխատանքային խմբի մյուս անդամների հետ գիտելիքների և լավագույն փորձի փոխանակմանը և շնորհակալ ենք INEE-ին «Ուսուցիչները ճգնաժամային համատեքստում» աշխատանքային խմբին միանալու հնարավորության համար։