2021-ի նոյեմբերին «ՆորԱրար» կրթական ՀԿ-ն ընտրվեց «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի մասնակից։ Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (People in Need Armenia) կողմից։
Մրցակցային ընտրության արդյունքում մի քանի հասարակակական կամակերպությունների շարքում «ՆորԱրար» կրթական ՀԿ»-ն նախ ստացավ աննախադեպ թիրախային աջակցություն կազմակերպության երկարաժամկետ ռազմավարական պլանավորման համար, այնուհետև «ՆորԱրար»-ն իր ներկայացրած «Ընթերցանության դասավանդման զարգացման արշավային» ու «Ռազմավարական զարգացման» ծրագրերով ընտրվեց որպես վերոնշյալ ծրագրի ենթադրամաշնորհառու։ Այս նախաձեռնության մասնակցությունը նպաստեց հիմնական ծրագրերի ձևավորմանն ու զարգացմանը։