«ՆորԱրար» կրթական ՀԿ-ն ներկայացված է Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի Առաջնորդության և ուսումնառության ֆակուլտետի (UCL Institute of Education) «Առաջնորդության կապեր» ամսագրում:
Համագործակցության ուսումնասիրության և դրա միջոցով դպրոցներում հիմնարար գրագիտության զարգացմանն ուղղված մեր աշխատանքն ուշադրության է արժանացել այնպիսի հեղինակավոր հաստատության կողմից, ինչպիսին Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտն է ՝ աշխարհում առաջին հաստատությունը կրթության ոլորտում արդեն 10 տարուց ավելի, որի շրջանավարտներն են նաև «ՆորԱրար» -ի հիմնադիր աշխատակիցները։
Ավելի վաղ «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի նախագահը՝ Մհերը Դավթյանը, Բրիտանական խորհրդի կողմից արժանացել էր Բրիտանիայի շրջանավարտների մրցանակաբաշխության Սոցիալական ներազդեցության մրցանակին, որը տրվում է շրջանավարտներից բացառիկներին, ովքեր ունեն կրթության միջոցով նկատելի դրական փոփոխությունների վկայելի փորձ։
Մրցանակը «ՆորԱրար»-ի համար ստեղծեց Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ համատեղ աշխատանքի ու մասնագիտական աջակցության եզակի հնարավորություն, որի շնորհիվ ուսումնասիրվեցին դպրոցների ղեկավար անձնակազմի, ուսուցիչների պատկերացումները համագործակցային մոտեցումներով աշխատանքի շուրջ, վեր հանվեցին խնդիրներն ու հնարավորությունները՝ վերաձևավորելով «ՆորԱրար»-ի ծրագրային ռազմավարությունը։
Մենք երախտապարտ ենք այս հնարավորությունների համար համալսարանին և Բրիտանական խորհրդի Հայաստանի գրասենյակին և շնորհակալ ենք շարունակական աջակցության համար: Եկե՛ք շարունակենք միասին աշխատել՝ կրթությունը հասանելի, մատչելի, ճկուն ու որակյալ դարձնելով բոլոր երեխաների համար:
Կարդացե՛ք հոդվածը ամսագրի երկրորդ էջում՝ հետևելով այս հղումին ․ https://issuu.com/cel_ioe/docs/leadership_connected_issue_2