Ի՞նչ է դպրոցի ներքին գնահատումը․ միջազգային փորձը ցույց է տալիս, որ դպրոցի ներքին գնահատումը հանգեցնում է այնպիսի դրական փոփոխությունների, ինչպիսիք են
• վերլուծական անդրադարձը դպրոցում կրթության որակին և վերջինիս բարելավման մասին աշխատանքը,
• բարելավման կարիք ունեցող ոլորտների նկատմամբ զգայունությունը, նպատակների և բարելավման ուղղությունների պլանավորումը,
• անձնակազմի մասնագիտական զարգացման կարիքների բացահայտումը,
• դպրոցում հաշվետվողական, թափանցիկ, մասնակցային, դեմոկրատական մշակույթի ձևավորումն ու փոփոխություններ նախաձեռնելու պատասխանատվությունը։
Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական դպրոցներում ներքին գնահատման գործընթացի դժվարությունները՝ ՆորԱրար կրթական ՀԿ-ն 2022-ին իրականացրել է դպրոցի ներքին գնահատման քաղաքականության և վերջինիս կիրառման առաջին ուսումնասիրությունը Հայաստանում։
Ուսումնասիրությունն իրականացվել է 2020 թվականին մեկնարկած «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ՝ ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ուսումնասիրությունը հասանելի է հետևյալ հղումով․ սեղմե՛ք «ավելին» կոճակին և գտե՛ք 20-րդ ուսումնասիրության հղումը․
https://epfarmenia.am/hy/documents/DATA-Research-Internal-Evaluation-of-Secondary-Schools-Khachatryan .
Ուսումնասիրությունը վեր է հանում բազմաթիվ բացեր ներքին գնահատման քաղաքականության և իրականացման ոլորտներում, հնարավորություններ և գործնական առաջարկներ, որոնք պատրաստվում ենք քննարկել համապատասխան շահակիցների հետ։