«Օգնի՛ր կարդալ» ծրագիրը շարունակում է ոգևորիչ արդյունքներ գրանցել սկսած 2022 թվականից։ Ծրագիրն իրականացվել է գյուղական և քաղաքային 10 հիմնական և միջնակարգ դպրոցներում։ Այդ 10 դպրոցներից ծրագրում ընդգրկվել է 98 աշակերտ։ Արդյունքները հետևյալն են.
Ծրագրում ընդգրկված 98 աշակերտներից 84-ի մոտ նկատվել է ընթերցանության տարբեր հմտությունների բարելավում։ Ընդ որում՝ ծրագրում ընդգրկված
– 30 աղջիկներից 25-ի մոտ զգալիորեն բարելավվել է ընթերցանության սահունության որակը։
– 68 տղաներից 59-ի մոտ բարելավվել է ընթերցանության սահունության որակը։
Ընթերցանության տարբեր բաղադրիչներում դրսևորված փոփոխությունները նշված են ստորեւ․
– 30%-ով բարելավվել է հնչյունաբանական վերլուծության կարողությունը,
– 25%-ով բարելավվել է տառաճանաչությունը,
– 13%-ով բարելավվել է բառընթերցման կարողությունը,
– 32%-ով բարելավվել է ընթերցանության արագությունը,
– 45%-ով բարելավել է ընթերցանության ճշգրտությունը։
Նշված փոփոխություններն աստիճանաբար հարթում են ավելի սահուն ճանապարհ դեպի ընթերցանության ըմբռնում, որն էլ կարդալու վերջնական նպատակն է։
Այս արդյունքները նոր մոտիվացիայի աղբյուր են մեր դպրոցների նվիրված ուսուցչական անձնակազմի համար, ովքեր կարողանում են հարմարեցնել և փոփոխել դասավանդումը՝ ճանաչելով աշակերտների կարիքները։ Հետևե՛ք մեզ՝ իմանալով ավելին «Օգնի՛ր կարդալ» ծրագրի մասին։
Ծրագիրն իրականացվել է «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» մասնակի եւ անհատ նվիրատուների ֆինանսավորման միջոցով։